ՄԻՊ. Անցումային արդարադատությունը ոչ թե կփոխարինի, այլ կօգնի դատական համակարգին (վիդեո)

ՄԻՊ. Անցումային արդարադատությունը ոչ թե կփոխարինի, այլ կօգնի դատական համակարգին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել է, որ անցումային արդարադատությունը ոչ թե կփոխարինի, այլ կօգնի դատական համակարգին լուծել փակուղի մտած գործեր, հայտնում է «Հանրային» հեռուսատաընկերությունը:

«Անցումային արդարադատությունը կարելի է «բո-բո» սարքել, կարելի է նաև նորմալ մոդել սարքել», - ասել է Թաթոյանը հավելելով, որ համակարգն այնուամենայնիվ ունի ռիսկեր, և դրա հիմքում պետք է դրված լինեն բացառապես մարդու իրավունքները:

Ավելի վաղ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել է, որ անցումային արդարադատության վերաբերյալ դեռևս վերջնական դիրքորոշում չունեն:

«Պաշտպանի աշխատակազմում այս պահին համապարփակ ուսումնասիրություն է իրականացնում թեմայի վերաբերյալ։ Միաժամանակ, պետք է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում ու զեկույցներում մշտապես բարձրացվել են մարդու իրավունքների լրջագույն խախտումները», - նշվում էր հայտարարության մեջ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայաստանյան դատական համակարգի լրջագույն խնդիրներին, հայտարարել է անցումային արդարադատություն ստեղծելու մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---