Զեյնալյան. ՔՀԿ-ներում մոլախաղերն արգելվել են

Զեյնալյան. ՔՀԿ-ներում մոլախաղերն արգելվել են

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկներում արգելվել են մոլախաղերը, հայտնում է Aysor.am-ը:

«Բռնի կերպով, հարկադրաբար մոլախաղեր խաղալու ավանդույթը ՔԿՀ-ներում կասեցված է, մենք չենք կարող դրանք ամբողջությամբ բացառել, քանի որ մարդիկ կարող են ցանկացած բանի վրա խաղալ, այդ թվում՝ նաև թիկունքի հետևում քար պահելու վրա: Բայց զառեր, խաղաթղթեր, նման առարկաները պարտադիր վերցվում են», - ասել է Զեյնալյանը:

Նա հավելել է, որ մշակվում է միջոցառումների պլան, որը թույլ կտա դատապարտյալներն ունենալ այլ զբաղմունք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---