Տոնոյանը ռուսական ընկերության հետ ռազմատեխնիկական գործակցությունն է քննարկել

Տոնոյանը ռուսական ընկերության հետ   ռազմատեխնիկական  գործակցությունն է քննարկել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Արմիա 2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական գործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով` օգոստոսի 21-ից 26-ը ՌԴ Մոսկվայի մարզում կայանալիք «Արմիա 2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի բացմանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---