Զեյնալյանը՝ Գրիգորյանի լուսանկարի հրապարակման մասին. Ծառայողական քննություն է տարվում

Զեյնալյանը՝ Գրիգորյանի լուսանկարի հրապարակման մասին. Ծառայողական քննություն է տարվում

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դատապարտել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու այն հրապարակելը. նրա հանձնարարությամբ, ծառայողական քննություն է իրականացվում, հայտնում է «Հայաստան 24»-ը:

«Սա իրավունքի խախտում է, եթե նույնիսկ դատապատյալը տվել է իր համաձայնությունը, ԶԼՄ-ն պետք է ծանրութեթև անի՝ հրապարակե՞լ, թե՝ ոչ, որովհետև դատապարտյալի կամքն ազատորեն չի ձևավորվել: Այդ սկզբունքից ելնելով է նաև, որ նրանց ընտրական իրավունք չի տրվում: Չէր կարելի լուսանկարել ու հրապարակել՝ անկախ անձից»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ լուսանկարն արվել է ձերբակալվածների պահելու վայրում:

Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ կալանավորված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ համացանցում հրապարակված լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---