Օսիպյան. Ալեքսանդր Սարգսյանի հետախուզվող որդին շուտով կարող է հայտնվել մեր տեսադաշտում21 օգոստոսի 2018 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ոստիկանությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու համար գործակցում է «Ինտերպոլի» հետ, և նա «հավանաբար շուտով» կհայտնվի իրենց տեսադաշտում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, մենք գործակցում ենք «Ինտերպոլի» հետ։ Թույլ տվեք չմանրամասնել, բայց կասեմ ձեզ, որ, կարծես թե, շուտով մեր տեսադաշտում կհայտնվի», - ասել է Վալերի Օսիպյանը։ Ըստ Օսիպյանի, Նարեկ Սարգսյանը հատել էր ՀՀ սահմանն իր նկատմամբ հետախուզում հայտարարելուց «մեկ-երկու օր առաջ»։ Հուլիսի 5-ին Նարեկ Սարգսյանի ու իր թիկնապահի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Ավելի վաղ՝ հունիսի 25-ին, նա իր թիկնապահի միջոցով խնդրել էր իր ընկերոջը՝ Սերոբ Սահակյանին իր բնակարանում գտնվող երկու ճամպրուկը տեղափոխել այլ վայր: Այդ ճամպրուկներում հայտնաբերվել էին կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, նաև 4 ատրճանակ, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են թմրանյութ ընդունելու նպատակով։ Բացի այդ, ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի մոտ $280,000 արժողությամբ թվով 14 գծանկարը` խոստանալով դրանց դիմաց վճարել $28,000, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները։ ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են նկարները, ինչպես նաև $115,000, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն |