Փաշինյանի հանրահավաքին մոտ 150,000 մարդ է մասնակցել

Փաշինյանի հանրահավաքին մոտ 150,000 մարդ է մասնակցել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրված հանրահավաքին մասնակցել է մոտ 150,000 մարդ, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքին, որը վարչապետը հրավիրել էր կառավարության 100 օրվա աշխատանքներն ամփոփելու համար, մասնակցել է մոտ 150,000 մարդ. Հանրապետության հրապարակի տարածքից դուրս ևս բազմություն կար հավաքված»,- ասել է նա:

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկաված կառավարության գործունեության առաջին 100 օրն ամփոփող հանրահավաքը: Հանրահավաքին մասնակացել են նաև մարզերից և Արցախից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---