Հունաստանի վարչապետը հայտարարել է պարտքային ճգնաժամի ավարտի մասին

Հունաստանի վարչապետը հայտարարել է պարտքային ճգնաժամի  ավարտի մասին

PanARMENIAN.Net - Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ երկրի համար 8-ամյա պարտքային ճգնաժամն ավարտվել է, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Ցիպրասն ասել է, որ երկիրը հասել է իր առջև դրված նպատակներին:

«Այսօր մեր հայրենիքի համար նոր օր է: Կոշը տնտեսության, անկման և սոցիալական կործանման հուշագրերը (վարկատուների հետ համաձայնագրեր) վերջապես ավարտվեցին: Մեր երկիրը վերականգնում է իր ճակատագիրն ու ապագան որոշելու իրավունքը՝ որպես նորմալ եվրոպական երկիր առանց որևէ օտարերկրյա հարկադրանքի, առանց որևէ շանտաժի, առանց մեր ազգի նոր զոհերի»,- ասել է Ցիպրասը:

2010 թվականին Հունաստանի տնտեսությունը կանգնեց խորը ճգնաժամի առաջ: 2018 -ին երկիրը դուրս է եկել ԵՄ-ից տրվոց 86 մլրդ եվրոյի օգնության երրորդ ծրագրի ավարտից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---