«Ազիմուտը» Երևանից թռիչքներ կիրականացնի ՌԴ

«Ազիմուտը» Երևանից   թռիչքներ կիրականացնի ՌԴ

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կնքվել է պայմանագիր «Ազիմուտ» ավիաընկերության և «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ միջև. ըստ պայմանագրի՝ հոկտեմբերի 1-ից «Ազիմուտը» Երևանից թռիչքներ կիրականացնի Ռոստով, Կրասնոդար և Ստավրոպոլ ուղղություններով, հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել «Ազիմուտ» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ոդոդը, գլխավոր տնօրեն Պավել Եկժանովը, գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկին, Ռոսավիացիայի Հարավ մասնաճյուղի պետ Վլադիմիր Իսաևը:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---