Փաշինյան․ ՀՀ բուհերը պիտի արտասահմանից ուսանողներ ներգրավեն

Փաշինյան․ ՀՀ բուհերը պիտի արտասահմանից ուսանողներ ներգրավեն

PanARMENIAN.Net - Հայաստանի բուհական համակարգը պիտի անցնի մոդելի, որը թույլ կտա նորգրավել ուսանողներ արտասահմանից։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական խնդիրներին ու ծրագրերին նվիրված ուղիղ եթերում ֆեյսբուքյան իր էջում։

Ըստ Փաշինյանի, բուհական համակարգն ունի մեծ խնդիրներ, և առաջինը ուսանողի խնդիրն է։ ՀՀ-ում կա իրավիճակ, երբ բոլոր դիմորդներն, ըստ էության, ըդնունվում են, ու միակ բացառությունը Բժշկական համալսարանն է։ ԵՊԲՀ-ն այդ խնդիրը չունի, քանի որ դեռ խորհրդային տարիներից իր քաղաքականությունը եղել է արտերկրից ուսանողներ ներգրավելը։ Այսօր այդ ավանդույթը ևս դա շարունակվում է, դա բերում է իրավիճակի, երբ ԵՊԲՀ-ն ավելի լավ վիճակում է, քան մյուս բուհերը։ «Բուհական համակարգը պիտի վերակառուցվի սույն տրամաբանության մեջ», - նշել է նա, ընդգծելով արտասահմանյան ուսանողներին ներգրավելու անհրաժեշտությունը։

Վարչապետի խոսքերով, աշխարհում բազմաթիվ առաջադեմ բուհեր կան, բայց միշտ կա հնարավորություն ապահովել այնպիսի գին-որակ հարաբերություն, որ դա հետաքրքրի հազարավոր արտասահմանցի ուսանողներին։ Որպես օրինակ Փաշինյանը բերել է իր երեխաների ուսումը Տարտուի համալսարանում (Էստոնիա), որտեղ գները մատչելի են նույնիսկ հայաստանյան որոշ բուհերի հետ համեմատ։

«Եթե ՀՀ բուհերում իրականացվեն այնպիսի ռեֆորմներ, որոնք միտված լինեն արտերկրից ուսանող ներգրավելու , ու դա գրավիչ լինի․․․մենք իրական փոփոխություններ կունենանք բուհական համակարգում», - նշել է վարչապետը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---