Վարչապետ․ Նոր Հարկային օրենսգրքով միկրոբիզնեսի համար հարկերը սիմվոլիկ են լինելու

Վարչապետ․ Նոր Հարկային օրենսգրքով միկրոբիզնեսի համար հարկերը սիմվոլիկ են լինելու

PanARMENIAN.Net - Նոր հարկային օրենսգրքով միկրոբիզնեսի համար լինելու է արտոնյալ հարկային ռեժիմ, որը, փաստացի, նշանակելու է սիմվոլիկ հարկում, հարկերի գրեթե ամբողջական բացակայություն։

Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական խնդիրներին ու հեռանկարներին նվիրված ուղիղ եթերի ժամանակ։

Նա չի նշել միկրոբիզնեսի կոնկրետ շեմը, ասելով, որ դա կարող է լինել, օրինակ, 24 մլն դրամ շրջանառությամբ բիզնեսը (օրական մինչև 65-66 հազար դրամ շրջանառություն – խմբ․)։

Գործող ՀՕ-ով միկրոբիզնեսի հասկացություն չկա, կա ընտանեկան բիզնեսի հասկացություն։ Վերջինս վճարում է ամսական 5000 դրամ յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար, որոնք կարող են լինել միայն նույն ընտանիքի անդամները։ Շրջանառության վերին շեմ է տարեկան 18 մլն դրամը։

Շատ մանրամասներ այն մասին, ինչպիսին է այն լինելու նոր ՀՕ-ն, չկան։ Սակայն կառավարության տարբեր աշխատակիցներ, մասնավորապես, Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, հայտարարել է, որ նոր օրենսգիրքը ենթադրում է եկամտային հարկի նվազեցում ու հարկատեսակների քանակի նվազեցում։

Կարդացեք նաև․100 օրվա տնտեսություն․ Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ սայթաքեց Փաշինյանի կառավարությունը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---