Ծառուկյանը՝ քրգործի կիզակետում․ Սննկացնելով գծատեր սանիկին, վերցրել է իր բիզնեսը

Ծառուկյանը՝ քրգործի կիզակետում․ Սննկացնելով գծատեր սանիկին,  վերցրել է իր բիզնեսը

PanARMENIAN.Net - ՀՀ Քննչական կոմիտի վարույթ է ընդունվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Երևան-Աբովյան ու Երևան-Չարենցավան երթուղիներով աշխատող ՍՊԸ-ներին շուկայից դուրս մղելու դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրգործը։

Ըստ ՔԿ հաղորդագրության, «Քինդ Դելույքս» ու «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸԸ-ներն 2008 ու 2009 թվականներին ստացված լիցենզիաներով նշված ուղղություններով ուղևորափոխադրումներ էին իրականացնում։

Նշված ընկերությունների նախկին սեփականատիրոջ ներկայացրած հաղորդման համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել նշված ընկերությունների գործունեությանը, 2012-2016 թթ. բարեգործության պատրվակով, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղևորափոխադրումներ, որի հետևանքով «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները կրել են մեծ ֆինանսական կորուստներ: Արդյունքում՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները 2015թ. ճանաչվել են սնանկ, այնուհետև ձեռք են բերվել «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի կողմից, որն էլ ներկայումս նշված երթուղիներով իրականացնում է վճարովի կանոնավոր փոխադրումներ:

Ընկերությունների սեփականատերը «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանն է, որը գործարար Գագիկ Ծառուկյանի սանիկն է։ Նա մի քանի անգամ բարձրաձայնել է խնդրի մասին անցած տարիներին, իսկ իր աշխատողները՝ բողոքի ցույց արել Ծառուկյանի բարեգործական երթուղին փակելու պահանջով։

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ մրցակցությունը սահմանափակելը, որն ուղղված է տնտեսավարող այլ սուբյեկտներին շուկայից դուրս մղելուն, 2018թ. օգոստոսի 20-ին հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:

«2018թ. օգոստոսի 22-ին քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ընդունվել է վարույթ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ», - նշվում է հաղորդագրությունում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---