Մխիթարյան. «Միայն հիմարներն են մեկ խաղով հետևություն անում»

Մխիթարյան. «Միայն  հիմարներն են մեկ խաղով հետևություն անում»

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անդրադառնալով Պրեմիեր լիգայի երկրորդ մրցափուլում «Չելսիի» հետ խաղում «Արսենալի» պատությանը և երկրպագուների՝ ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմիրիին ուղղված քննադատություններին, ասել է, որ «միայն հիմարներն են մի խաղով հետևություններ անում», գրել է beIN Sports կայքը:

«Միայն հիմարները կարող են քննադատել թիմին, որը դեռևս մեկ հանդիպում է ունեցել առաջնության ընթացքում: Մարդիկ կարող են քննադատել մեզ միայն մեկ տարի անց, առաջնության վերջում, երբ տեսնեն՝ ինչ ենք մենք նվաճել», - ասել է Մխիթարյանը՝ հավելելով, որ ակումբի գլխավոր մարզչին ժամանակ է պետք տալ:

Նա համոզված է, որ ակումբն առաջընթաց է ապրելու՝ լավ արդյուքներ ցույց տալով:

Անգլիայի պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլում «Չելսին» 3-2 հաշվով հաղթել է «Արսենալին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---