Համայնքային զարգացման 37 ծրագիր է հաստատվել. Կհատկացվի 400 մլն դրամ

Համայնքային զարգացման  37 ծրագիր է հաստատվել. Կհատկացվի  400 մլն դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների ներկայացրած 37 ծրագիր:

Ծրագրերը կիրականացվեն համայնք-պետություն համաֆինանսավորմամբ. կառավարությունը կհատկացնի 400 մլն դրամ: Նշվում է, որ ծրագրերը հիմնականում ուղղված են ենթակառուցվածքների վերանորոգմանը և զարգացմանը։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, պետությունը պատրաստ է 15 մլրդ դրամ հատկացնել համայնքային զարգացման ծրագրերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---