ՊՆ-ն հաստատում է հայկական կողմի հետաքրքրվածությունը հնդկական զինատեսակներով

ՊՆ-ն հաստատում է հայկական կողմի հետաքրքրվածությունը հնդկական զինատեսակներով

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է հնդկական կողմի հայտարարությանը Երևանի՝ հնդկական արտադրության համազարկային կրակի ռեայտիվ կայաններ գնելու վերաբերյալ հետաքրքրվածության մասին

«ՀՀ ԶՈւ-երի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։ Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ», - գրել է նա։

Հնդկական Զենքի հետազոտման ու մշակման հիմնադրամի (ARDE) տնօրեն Կ․Մ․ Ռաջանը հայտարարել էր, որ ՀՀ-ն հետաքրքրված է Pinaka հրթիռահրետանային համակարգով։ Վերջինս 214 մմ տրամաչափով 12 փողով համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է՝ 40 կմ հեռահարությամբ։ Աղբյուրը հայտնում է, որ հնդիկ ինժեներները համակարգի համար ստեղծել են 80 կմ հեռահարությամբ նոր կառավարվող հրթիռ։

Իսկ 2017-ի դեկտեմբերին հնդկական ԶԼՄ-ները գրել էին, որ Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանից մարտադաշտում կիրառվող ռադարների և հեռահար հրետանու համար նախատեսված սպառազինության ձեռքբերմամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---