$17 մլն՝ ՓՄՁ-ների ֆինանսավորմանը27 օգոստոսի 2018 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) $17 մլն-ի վարկային պայմանագիր են կնքել։ Ներգրավված վարկային միջոցները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ուղղելու է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Այդ թվում, «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում $3 մլն-ն ուղղվելու է կանանց կողմից ղեկավարվող կամ հիմնադրված ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ $4 մլն-ը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով տրամադրվելու է էներգաարդյունավետ նախագծերի իրականացմանը։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը EBRD-ի հետ կնքած պայմանագրի շրջանակում ՓՄՁ-ների ֆինանսավորումը հիմնականում իրականացնելու է ՀՀ դրամով։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |