Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում

Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում

PanARMENIAN.Net - Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են հայտարարել և քաղաքացիները ստիպված տաքսիներով են մեկնում Երևան: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Փոխնախարարը մեկնել է Արմավիր տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

«Արմավիրի քաղաքապետի ժ/պ Դավիթ Խուդաթյանն օգոստոսի 27-ի առավոտյան տեղեկացրել է, որ Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում և քաղաքացիները ստիպված տաքսիներով են գալիս Երևան: Խնդիրը տեղում հասկանալու և լուծում տալու համար գնում եմ քաղաք Արմավիր»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---