ՌԴ-ում այլատյացությունն աճել է

ՌԴ-ում այլատյացությունն աճել  է

PanARMENIAN.Net - Վերջին տարում կտրուկ աճել է այն ռուսաստանցիների քանակը, որոնք կողմ են, որ երկրում սահմանափակվի առանձին ազգությունների ներկայացուցիչների բնակությունը: Այդ են վկայում «Լևադա-կենտրոնի» հարցման մասնակիցները: «Անցանկալի» ազգերի վարկանիշը գլխավորում են գնչուները (աճը 17-ից 32%), չինացիները (աճը 15-ից 31%) և վիետնամցիները (աճը 12-ից 26%):

«Եթե ընդհանուր առմամբ ազգային այլատյացության մակարդակն աճել է 12 կետով, ապա այս կամ այն «ոչ ռուսական» դիրքերի ընտրության հաճախականությունը՝ 1,5 անգամ: Այսինքն անբարյացակամ վերաբերմունքի սպեքտրն ընդլայնվել է»,-ասել է կենտրոնի սոցիոլոգ Կարինա Պիպիան, գրում է «Վեդոմոստին»:

Ըստ նրա, այլատյացության աճը կարելի է բացատրել հավաքական մեկ այլ դժգոհության՝ կենսաթոշակների բարեփոխման և սպառողական և սոցիալական տրամադրությունների վատթարացման հետ կապված, վերաուղղորդմամբ:

Աճել է նաև «Ռուսաստանը ռուսների համար» գաղափարին հավանություն տվող մարդկանց թիվը՝ 10-ից հասնելով 19%-ի: Հարցվածների 39%-ը դրական է վերաբերվում աշխատանքի ընդունման կամ բնակարանի վարձակալման մասին խտրական հայտարարություններին: Հարցման մասնակիցների 67%-ը համարում է, որ կառավարությունը պետք է սահմանափակի ներգաղթյալների հոսքը:

Կարելի է արձանագրել այլատյացության աճ, դա պատահական շեղում չէ՝ հաստատել է «Սովա» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վերխովսկին: «Դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ հակաարևմտյան հիստերիան մի փոքր մեղմացել է, սակայն այլատյացության հետագա աճ հազիվ թե լինի, քանի որ հակաարևմտյան տրամադրությունները հազիվ թե էապես նվազեն»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---