Պակիստանցիներն ապօրինի հատել են սահմանը և փորձել թաքնվել ՀՀ տարածքում

Պակիստանցիներն ապօրինի հատել են սահմանը և փորձել թաքնվել ՀՀ տարածքում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները Պակիստանի 2 քաղաքացու են ձերբակալել, որոնք ապօրինի հատել են սահմանը Թուրքիայի կողմից: Այդ մասին հայտնել է Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

Սահմանապահները ծառայություն իրականացնելիս Թուրքիայի տարածքում նկատել են 2 անհայտ անձի, որոնք պատրաստվում էին լողալով անցնել Արաքս գետը:

Մի քանի ժամ անց նրանք հատել են Արաքսով անցնող պետական սահմանը և փորձել են թաքնվել Հայաստանի տարածքում:

«Կարճատև հետապնդման արդյունքում ոճրագործները ձերբակալվել են: Սահմանախախտները փորձել են դիմադրել, սակայն վնասազերծվել են սահմանապահների կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ սահմանախախտները Պակիստանի քաղաքացիներ են: Ըստ օրենքով սահմանված կարգի նրանք փոխանցվել են ՀՀ իրավապահներին, որոնք կպարզեն, թե ինչ նպատակով են նրանք խախտել պետական սահմանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---