Բիլզերյանը ճաշել է Քոչարյանի կրտսեր որդու հետ

Բիլզերյանը ճաշել է Քոչարյանի կրտսեր որդու հետ

PanARMENIAN.Net - Հայաստանում գտնվող պոկերի ամերիկահայ չեմպիոն ու ինստագրամ-աստղ Դեն Բիլզերյանը ճաշել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոնի հետ։

Համապատասխան լուսանկարները որտեղ Բիլզերյանն ու Քոչարյանի որդին նստած են Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում, տարածվել են համացանցում։

Վերջին շրջանում հանրային հետաքրքրությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի հանդեպ աճել է, կապված Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և հետո ազատ արձակման և վերջինիս քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարության հետ:

Բիլզերյանը ժամանել է Հայաստան օգոստոսի լույս 27-ի գիշերը։ Նա ՀՀ-ում կանցկացնի մի քանի օր, այնուհետև կմեկնի Թաիլանդ։ ՀՀ-ում նա եղբոր հետ ստացել է քաղաքացիություն։

Լուսանկարը՝ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---