Փաշինյան. Բանջարեղենի գները տարօրինակ բարձր են՝ գնաճը կքննարկվի ԿԲ նախագահի հետ

Փաշինյան. Բանջարեղենի գները տարօրինակ բարձր են՝ գնաճը կքննարկվի ԿԲ նախագահի հետ

PanARMENIAN.Net - Սեզոնային կարևոր բանջարեղենի գները տարօրինակ բարձր են: Դրանում համոզվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ այցելելով Գումի շուկա՝ գներին ծանոթանալու: Նա նշել է, որ ահազանգեր կային, որ շուկան թանկ է, հարկավոր էր համոզվել:

Վարչապետն ընդգծել է, որ վաճառողների հետ զրույցից պարզել է՝ տարբեր բացատրություններ կային, թե ինչու է գյուղմթերքը թանկ, հայտնում է Aysor.am-ը:

«Ահազանգեր կային, որ շուկան թանկ է, ուզում էի համոզվել: Հիմնականում համոզվեցի, որ օրինակ, լոլիկի, վարունգի, սմբուկի ու մի շարք սեզոնային կարևոր բանջարեղենների գները, իսկապես, տարօրինակ բարձր են, և, ընդհանրապես, տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ և վարունգ է հայտնվել շուկայում, որովեհտև Հայաստանում այս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինի», - նշել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ խնդիր կա, բայց պետք է հասկանալ, թե խնդիրը որն է՝ ջրի բացակայությունը, թե այն,որ ջուր կա, բայց չարաշահումներ են տեղի ունենում. «Քանի դեռ հիմնավոր բան չկա, չեմ կարող պնդումներ անել»:

Դիտարկմանը, թե գներին ծանոթանալուց հետո, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, Փաշինյանը նշել է. «Հիմա ԿԲ նախագահի հետ հանդիպման եմ գնում՝ գնաճի քննարկման»:

Օգոստոսի սկզբին Հայաստանում բանջարեղենի և որոշ մրգերի գների աճ է գրանցվել: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ձմերուկի և լոլիկի գների աճը պայմանավորված է անոմալ շոգով, որից տուժել են մրգերն ու բանջարեղենը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---