// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արոնյանը կիսում է առաջին տեղը Կարլսենի և Կարուանայի հետ Սենտ Լուիսի մրցաշարում

Արոնյանը կիսում է առաջին տեղը Կարլսենի և Կարուանայի հետ Սենտ Լուիսի մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան և նորվեգացի Մագնուս Կարլսենը կիսել են առաջին տեղը Սինքֆիլդի գավաթի մրցաշարում: Մրցանակային ֆոնդը $300, 000 է:

Շախմատի մրցաշարն անցնում էր ամերիկյան Սենտ Լուիսում:

Վերջին օրը Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, Կարուանան ոչ ոքի է խաղացել իր հայրենակից Ուեսլի Սոյի, իսկ Կարլսենը հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրային: 9-րդ տուրի մյուս պարտիաները ավարտվել են ոչ ոքի, գրում է ՏԱՍՍ-ը:

9-րդ տուրից հետո Կարուանան, Կարլսենն ու Արոնյանը հավաքել են 5,5-ական միավոր: 4-րդ տեղում ադրբեջանցի Մամեդյարովն է 5 միավորով: 5-7-րդ տեղերը կիսել են Գրիշչուկը, Վաշյե-Լագրավը և Անանդը՝ 4,5-ական միավորով: Ստորին հորիզոնականները զբաղեցրել են Սոն՝ 4 միավորով, Նակամուրան՝ 3 և Կարյակինը՝ 3 միավորով:

Գրան տուրի ամբողջ սերիայի առաջատարը Նակամուրան է, որի ակտիվում 34,5 միավոր կա: Երկրորդ տեղում Արոնյանն է 34 միավորով, իսկ 3-րդ հորիզոնականում Վաշյե-Լագրավն է 31 միավորով:

4-րդ տեղը, որը թույլ է տալիս մասնակցել Գրան տուրի եզրափակիչ մրցաշարին, կիսում են Կարուանան և Սոն: Օգոստոսի 28-ին գրոսմայստերները թայ-բրեյք կխաղան՝ որոշելու համար վճռորոշ մրցաշարի վերջին մասնակցին:

Գրան տուրի եզրափակիչ մրցաշարը կանցնի դեկտեմբերին Լոնդոնում:

 Ուշագրավ
«Դա շատ կարևոր է, քանի որ հաղթողը տեղ է ստանում Չեմպիոնների լիգայում, ուստի մենք փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում»,-ասել է Մխիթարյանը
Մխիթարյանը հուսով է, որ «Արսենալը» կվերադառնա Չեմպիոնների լիգա
Հայ ֆուտբոլիստի օգտին է քվեարկել երկրպագուների 61 տոկոսը
Իր հերթին «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հույս է հայտնել, որ Մխիթարյանը կկարողան մասնակցել ադրբեջանական ակումբի հետ խաղին