Սևանից մինչև 40 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է28 օգոստոսի 2018 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քվեարկության է դրել և ընդունել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվել է 68 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նախագծով նախատեսվում է Սևանից մինչև 40 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնել, հայտնում է Panorama.am-ը: Մինչ այդ վարման կարգով ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՀՀԿ-ական պատգամավորիների այն ելույթներին, թե այս կառավարությունը կրկնում է այն, ինչ իրենք են արել. «Խնդիրն այն է, որ այն ավերված վիճակում եք թողել, ստիպված են կրկնել»։ Վարման կարգով խոսել է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը. «Կողմ կքվեարկենք նախագծին՝ հաշվի առնելով 55 000 գյուղատնտեսական հողերի ոռոգման ջրի խնդիրը»։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է գտնել առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու ոռոգման խնդրի լուծման տարբերակներ: Վարչապետը նշել էր. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա: Դա բացարձակապես անթույլատրելի է, և Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը, ցավոք, արդեն երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության ու դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք: Հույս ունեմ, որ ներկաները հենց այս տրամադրությամբ և տրամադրվածությամբ են եկել այսօրվա քննարկմանը: Մենք պետք է այս փակ ու անցանկալի շղթան ի վերջո ճեղքենք»: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնտու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի |