Հայաստանում նախատեսվում է 4700 հեկտար անտառ տնկել

Հայաստանում նախատեսվում է 4700 հեկտար անտառ տնկել

PanARMENIAN.Net - Հայաստանում նախատեսվում է 4700 հեկտար անտառ տնկել: Այդ նպատակով մշակվող ծրագրի մասին խոսվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանի հանդիպմանը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվիրակության հետ: ՄԱԿ-ի պատվիրակությունը գլխավորում է բնական ռեսուրսների կառավարման մասնագետ, թիմի ղեկավար Ջակոպո Մոնզիլը։

Հանդիպմանը քննարկվել է FAO-ի Հայաստանի գրասենյակի մշակած ‹‹Հայաստանի անտառների կայունությունը՝ հարմարվողականության խթանման և գյուղական կանաչ աճի մեղմման միջոցով» ծրագրային հայտը «Կանաչ կլիմայի հիմնադրամին» ներկայացնելու գործընթացը:

Առանձնացված հարցերի շարքում կողմերը դիտարկել են նաև «Կանաչ կլիմայի հիմնադրամի» լիազոր ազգային մարմնի՝ Բնապահպանության նախարարության ենթակայության տակ գործող «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ծրագրի իրականացման հնարավորությունները, հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---