ԱՊՀ երկրների լրագրողները և «Սոֆթլայն» ընկերության ներկայացուցիչներն այցելել են Ամերիաբանկ

ԱՊՀ երկրների լրագրողները և «Սոֆթլայն» ընկերության ներկայացուցիչներն այցելել են Ամերիաբանկ

PanARMENIAN.Net - Ամերիաբանկում հանդիպում է տեղի ունեցել ԱՊՀ մի շարք երկրների (Բելառուս, Ղազախստան, Վրաստան, Ուզբեկստան) լրագրողների և «Սոֆթլայն» ընկերության ներկայացուցիչների միջև: Հանդիպման ժամանակ լրագրողներին ներկայացվել են Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնի տեխնիկական հնարավորությունները:

Լրագրողները ծանոթացել են նաև բանկի գործունեությանն ու պատմությանը, ունեցել շրջայց «Կամար» բիզնես կենտրոնում և Բանկի գլխամասային գրասենյակում: Հանդիպման ժամանակ ներկայացվել է նոր շենք տեղափոխվելու կապակցությամբ Ամերիաբանկում տվյալների մշակման նոր կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը, որը կհամապատասխաներ անվտանգության և անխափանության ժամանակակից պահանջներին, թույլ կտար ապահովել բանկի բոլոր գործառնությունների իրականացումը և կունենար ընդլայնման հնարավորություն:

Հայտարարված մրցույթի արդյունքների հիման վրա ընտրվել է «Սոֆթլայն» ընկերությունը, որն ունի նմանատիպ օբյեկտների կառուցման համար անհրաժեշտ փորձը և բոլոր մասնագիտական կարողությունները: «Սոֆթլայն» ընկերությունը նախագծել է տվյալների մշակման կենտրոնի ինժեներական համակարգերը և իրականացրել շինմոնտաժային բոլոր աշխատանքները: Առաջին փուլը՝ նախագծումը, կատարվել է ամենասեղմ ժամկետում, և բոլոր տեխնիկական լուծումները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո սկսվել է շինարարության փուլը, որն ավարտվել է 2017թ. դեկտեմբերին:

Նոր շենքում տեղադրված են տվյալների մշակման կենտրոնի համար անհրաժեշտ բոլոր համակարգերը, որոնք համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության եվրոպական ISO չափանիշներին և անվտանգության 3-րդ մակարդակի (Tier3):

«Մենք վաղուց ենք համագործակցում Ամերիաբանկի հետ, և մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում նման մեծ տեխնոլոգիական ծրագրի իրագործումը: Մեր նախկին համատեղ փորձի շնորհիվ Սոֆթլայնի ու Ամերիաբանկի մասնագետները ծրագիրն իրականացրին սահմանված ժամկետում և բարձր պրոֆեսիոնալ մակարդակով»,-նշել է Հայաստանում «Սոֆթլայն» ընկերության վաճառքի գծով տնօրեն Կարինե Եղոյանը:Ամերիաբանկի համար կառուցվել է տվյալների մշակման՝ բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ընդլայնման հնարավորություն ունեցող կենտրոն, որը կապահովի բանկի բոլոր գործընթացների անխափան և արդյունավետ իրականացումը:

«Մեր սպասումներն արդարացան՝ բանկի տվյալների մշակման կենտրոնի ենթակառուցվածքը ոչ միայն լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին, այլև ունի համապատասխան ռեզերվ ու նախատեսված է երկարաժամկետ զարգացման և ընդլայնման համար: «Սոֆթյալն» ընկերության մասնագետները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալ հմտություններ և ապացուցել, որ կարող են իրականացնել բարդ տեխնիկական ծրագրեր», – նշել է Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանը:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկորեն զարգացող բանկերից է և երկրի ամենակայուն ու խոշոր ֆինանսական հաստատություններից մեկը: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ըստ 2018թ. առաջին եռամսյակի տվյալների՝ Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ և կապիտալ): Բանկը բազմիցս արժանացել է հեղինակավոր միջազգային ֆինանսական կազմակերպությունների մրցանակներին՝ Euromoney, Global Finance, The Banker:

«Սոֆթլայն» ընկերությունը մշակում է բիզնեսի թվայնացման տեխնոլոգիական լուծումներ: Ընկերությունը տրամադրում է առաջադեմ, հուսալի տեխնոլոգիաներ ու կիբերանվտանգության միջոցներ և աշխարհի ամենատարբեր երկրներում գործող մի շարք կազմակերպությունների վստահված գործընկերն է: Մասնավորապես, ընկերությունը գործունեություն է ծավալում Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, Լատինական Ամերիկայում ու Հարավ-Արևելյան Ասիայում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 50 երկրում: Համագործակցելով ՏՏ լուծումների գլոբալ մատակարարների հետ՝ Սոֆթլայնը կիրառում է լավագույն փորձը և շարունակաբար զարգացնում իր կարողությունները՝ աշխարհի 5 մայրցամաքներում մեծածավալ նախագծեր իրականացնելու համար: 2017թ. «Սոֆթլայն» ընկերությունների խմբի հասույթը կազմեց 1,19 մլրդ ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---