Ռուսաստանաբնակ հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հավակնում է «ՏԷՖԻ» մրցանակին

Ռուսաստանաբնակ հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հավակնում է «ՏԷՖԻ» մրցանակին

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հավակնում է ՌԴ Հեռուստատեսային արվեստների ոլորտում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «ՏԷՖԻ» մրցանակին:

Նա ներկայացված է «Սպորտային հաղորդման հաղորդավար/մարզական մեկնաբան» անվանակարգում: Առուստամյանից բացի նույն անվանակարգում նրա մրցակիցներն են Դմիտրի Շնյակինը, Ռոման Գուտցայտը, Վլադիմիր Ստոգնիենկոն, Դմիտրի Գուբերնիևն ու Տատյանա Տարասովան, հայտնում է Rusarminfo-ն:

Նոբել Առուստամյանն ու Դմիտրի Շնյակինը մեկնաբվանել են Չեմպիոնների լիգայի «Ռոմա»-«Բարսելոնա» հանդիպումը «Մատչ ՏՎ»-ում:

Հաղթողները հայտնի կդառնան 2018-ի հոկտեմբերի 3-ին՝ այդ օրը տեղի կունենա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---