Գերմանացի լրագրողը €135,000 փոխհատուցում կպահանջի Թուրքիայից իրեն կալանավորելու համար

Գերմանացի լրագրողը €135,000  փոխհատուցում կպահանջի Թուրքիայից իրեն կալանավորելու համար

PanARMENIAN.Net - Գերմանացի լրագրող Դենիզ Յուջելը, որն ավելի քան 1 տարի է անցկացրել թուրքական բանտում, վնասի փոխհատուցում է պահանջելու Թուրքիայի իշխանություններից: Այդ մասին հայտնել է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գերմանական բաժանմունքը:

Յուջելը մեղադրում է Թուրքիային իրեն ապօրինի կալանավորելու մեջ, իսկ փոխհատուցումը գնահատում է 1 մլն թուրքական լիրա՝ մոտ €135,000, գրում է Deutsche Welle-ն:

Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուջելը, որն ունի Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիություն, կամավոր ներկայացել է Ստամբուլի ոստիկանություն 2017-ի փետրվարի 14-ին, որից հետո կալանավորվել է: Ավելի ուշ դատարանը կալանավորեց նրան՝ կասկածելով «ահաբեկչության քարոզի» և ազգամիջյան պառակտում սերմանելու մեջ: Յուջելին ազատել են 2018-ի փետրվարին, այն ժամանակ էլ նա ստացել է մեղադրյալի կարգավիճակ 2 հոդվածով: Դատավարությունը նրա գործով շարունակվում է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---