Գերմանացի նախարար. Ի տարբերություն ՀՀ-ի, Գերմանիայում ՏՏ ոլորտում ուսումը հասու է հասարակության միայն փոքր մասին

Գերմանացի նախարար. Ի տարբերություն ՀՀ-ի, Գերմանիայում ՏՏ ոլորտում ուսումը հասու է հասարակության միայն փոքր մասին

PanARMENIAN.Net - Վերջերս Հայաստան այցելած Գերմանիայի պատվիրակությունը, որը գլխավորում էր կանցլեր Անգելա Մերկելը, տպավորված է Թումո Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությամբ: Այդ մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի թվային զարգացման նախարար Դորոտեա Բերը:

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:Թումոցիները Անգելա Մերկելին ցուցադրում են ռոբոտաշինության, ծրագրավորման և այլ նախագծեր:

Նրան և պատվիրակությանը շատ է դուր եկել այն հանգամանքը, որ ծրագրավորումն ուսուցանվում է պարզ, նույնիսկ խաղային մթնոլորտում:

«Կաշխատեմ, որ Թումոյի պես մի նախագիծ Գերմանիայում էլ ներդրվի», -ասել է գերմանացի նախարարը:

Դորոտի Բերը բավականին քննադատաբար է խոսել Գերմանիայում ծրագրավորման ուսուցման համակարգի մասին՝ նշելով, որ ի տարբերություն Հայաստանի, Գերմանիայում ուսուցումը նորագույն տեխնոլոգիաներին հասու է հասարակության միայն փոքր մասին:

Նախարարը նաև ուշադրություն է դարձել այն հանգամանքին, որ Թումոյի ուսանողների թվում շատ են աղջիկները: Ըստ նրա, 6-10 տարեկան երեխաները ոգևորությամբ են ընկալում այն ամենն, ինչ վերաբերում է տեխնոլոգիաներին, իսկ տղաների ու աղջիկների հետաքրքրություններն այդ տարիքում շատ չեն տարբերվում, ինչը թույլ է տալիս նրանց ծրագրավորում սովորեցնել:

Վերջին շրջանում Թումոն միջազգային ճանաչում է ստացել: Երևան այցից հետո Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն որոշեց նմանատիպ կենտրոն բացել նաև Ֆրանսիայի մայրաքաղաքում, որի բացումը տեղի կունենա սեպտեմբերի վերջին: Նմանատիպ կենտրոններ են բացվելու նաև Ռուսաստանում, Ալբանիայում և Լիբանանում:

Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն ավելի վաղ ասել էր. «Թումո Փարիզի բացումը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է: Այս քայլով մեկնարկում է մեր միջազգային տարածումը, որը թույլ կտա Թումոյի կրթական նոր մեթոդները հասանելի դարձնել միջազգային հանրությանը՝ միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանում 25 Թումո կենտրոններ բացելու համար անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսները»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---