Շիրակի երկրագիտական թանգարանը կվերանորոգվի. Դրամահավաքը կսկսվի սեպտեմբերի 1-ին30 օգոստոսի 2018 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Շիրակի երկրագիտական թանգարանի վերանորոգման դրամահավաքը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: Դրամահավաքը կիրականացվի 1 ամիս շարունաիկ՝ «Վերադարձ 30 տարի անց. նորոգում ենք Շիրակի երկրագիտական թանգարանի շենքը» նախաձեռնության շրջանակում: Դրամահավաքի առաջին ներդրողները կլինեն ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունները: Բոլորն առանց բացառություների իրենց մեկ միջոցառման հասույթն ամբողջությամբ տրամադրելու են Շիրակի երկրագիտական թանգարանին, հայտնում է «Հայկական ժամանակը»: Կառավարության որոշմամբ Գյումրու Ջիվանու 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի շենքն անհատույց տնօրինման իրավունքով հատկացվեց թանգարանին: Այն դատարկ էր 2012-ից, երբ Գյումրու 3 բուժհաստատություններն, այդ թվում եւ վիրաբուժականը տեղափոխվեցին «Գյումրի» բժշկական կենտրոնի շենք: Հիվանդանոցի շենքը որպես թանգարան ծառայեցնելու համար լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու: Սկզբնական աշխատանքների համար պահանջվող գումարի չափը 50 մլն դրամ է: Շիրակի երկրագիտական թանգարանը հարուստ ժառանգություն ունի՝ մոտ 25.000 ցուցանմուշ, որոնց հիմնական մասը տարիներ շարունակ ոչ թե ցուցադրվում, այլ արկղերի մեջ պահպանվում են Գյումրու սեփական սեկտորի մի կիսախոնավ բնակարանում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ |