«Նորֆոլկ Քոնսալթինգը» դադարեցրել է գործունեությունը

«Նորֆոլկ Քոնսալթինգը» դադարեցրել է գործունեությունը

PanARMENIAN.Net - «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը դադարեցրել է իր գործառույթների իրականացումը:

Միևնույն ժամանակ իրավահաջորդության կարգով նույն գործառույթներն իրականացնող որևէ այլ ընկերություն, այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերություն չի ստեղծվել և չի ստեղծվելու։ Այդ մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:

Այսուհետ բոլոր տնտեսվարող սուբյեկտները մաքսային մարմիններում իրենք են հանդես գալու որպես ներմուծված ապրանքների հայտարարատու:

Միաժամանակ, ՊԵԿ–ը հայտարարում է, որ Կոմիտեի կազմում ձևավորվել է 2 նոր՝ գանձումների և ձևակերպումների ստորաբաժանում, որոնք ստեղծվել են տնտեսվարողներին մաքսային ձևակերպումների գործընթացում օժանդակելու նպատակով:

ՊԵԿ-ը նաև հայտարարում է, որ բոլոր ներմուծված ապրանքների մաքսային գործընթացներն իրականացվելու են բացառապես մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ավելի վաղ, ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել էր հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող «ՆորՖոլկ Քոնսալթինգ» խոշոր ընկերությունը «չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց»: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա $7 մլն-ին համարժեք ՀՀ դրամից 2018 թվականի հուլիսի 17-ի դրությամբ վճարվել է 721,4 մլն դրամը կամ $1,5 մլն-ը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---