Հայաստանը կմասնակցի Դամասկոսի միջազգային էքսպոյին

Հայաստանը կմասնակցի Դամասկոսի միջազգային էքսպոյին

PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի Դամասկոսի միջազգային էքսպոյին: «Բիզնես Արմենիայի» և Սիրիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացվելու նպատակով օգոստոսի 30-ին Սիրիայի մայրաքաղաք են ուղարկվել արտահանման ենթակա ապրանքների նմուշներ ու կատալոգներ։

Հոկտեմբերի 6-15-ը «Բիզնես Արմենիայի» աջակցությամբ առաջին անգամ հայաստանյան արտահանող և արտահանման ներուժ ունեցող 34ընկերություն կմասնակցի Դամասկոսի միջազգային էքսպոյին՝ ներկայացնելով մեքենաշինության, շինանյութերի արտադրության,դեղագործության, սննդարդյունաբերության ոլորտները։

«Սիրիան ակտիվ քայլեր է անում տնտեսության վերականգնման նպատակով։ Սա հայաստանյան տնտեսվարողների համար լավ փուլ է՝ շոշափելումերձավորարևելյան շուկայի պահանջարկը։ Դրական արձագանքի դեպքում կարող ենք ակնկալել արտահանման պայմանագրեր»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։

Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն նաև Հայաստանի գործարար միջավայրի, զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ տպագիր նյութեր։ Նմուշների առաքմանը նախորդել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի և հայաստանյան գործարարների հանդիպումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---