Սեպտեմբերի 1-ից Փոթիից ՀՀ հացահատիկի երկաթուղային փոխադրումները կէժանանան 52%-ով

Սեպտեմբերի 1-ից Փոթիից ՀՀ հացահատիկի երկաթուղային փոխադրումները կէժանանան 52%-ով

PanARMENIAN.Net - 2018-ի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ -Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները կնվազեն 52%-ով: Այդ մասին ասվում է «Հարավկովկասյան երկաթուղու» հայտարարության մեջ, որը հրապարակվել է ընկերության կայքում:

Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ից կարգելի ցորենի ներկրումը բեռնատարներով՝ փոխարենն առաջարկելով օգտվել ծովային ճանապարհով կամ երկաթուղով: Մինչդեռ Հայաստանը գրեթե ամբողջությամբ ներկրում է ցորենը Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով, բեռնատարներով:Հայաստանը միջինը 280-300 հազար տոննա ցորեն է ներկրում տարեկան: 2017-ին ներմուծվել է մոտ 308.000 տոննա:

Դա կիրականացվի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանի արգելքը կարող է հացահատիկի թանկացման պատճառ դառնալ:Հարցը բարձրացվել էր նաև Ազգային ժողովի արտահերթ նիստում: ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել է.«Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ, իրենք իրենց հաշվարկներով ասում են, որ տոննայի մեջ 50 դոլարով կթանկանա, եթե միայն Փոթիով գա։Առանց այն էլ հացը թանկացել է Ռուսաստանում հացահատիկի թանկացման հիմքով, հիմա էլ կարող է թանկանալ արդեն այս հիմքով»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---