Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ավարտին:

«Մենք նաև կարծիքներ ենք փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների, մանսավորապես, անշուշտ, ղարաբաղյան հակամարտության շուրջ: Որպես Միսկի խմբի համանախագահ Ռուսաստանը կշարունակի աջակցել այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած հանդիպմանն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթն ու շնորհակալություն հայտնել Ալիևին այցի համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---