// IP Marketing video - START// IP Marketing video - END

Նախարար. Հեղափոխությունից հետո ՀՀ-ն $1 մլրդ-ի ներդրումների առաջարկ է ստացել

Նախարար. Հեղափոխությունից հետո ՀՀ-ն $1 մլրդ-ի ներդրումների առաջարկ է ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացան և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թաշվյա հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի քան $1 մլրդ-ի ներդրումների առաջարկներ է ստացել:

Ըստ Մինասյանի, բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ են այցելել նախարարություն, հետաքրքրվել Հայաստանի ներդրումային միջավայրով և ներդրումային նախագծերի մասին հայտարարություններ արել:

«Եթե ամփոփելու լինենք թվերը, որոնց մասին հայտարարվել է, ապա դրանք գերազանցում են $1 մլրդ-ը: Բայց մենք փորձում ենք նաև գնահատել իրատեսական թիվը. եկել ենք եզրակացության, որ դրանից $240 մլն-ն առնվազն իրատեսական է»,- ասել է նախարարը:

 Ուշագրավ
Մուկեշ Ամբանին համարվում է Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը գնահատվում է 44.3 մլրդ դոլար
Հայաստանը 68-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի նորարար տնտեսությունների վարկանիշում
Հայկական պատվիրակությունը մեկնելու է Թեհրան