// IP Marketing video - START// IP Marketing video - END

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը քննադատել է Ռոնալդուին

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը քննադատել է Ռոնալդուին

PanARMENIAN.Net - Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Զլատկո Դալիչը քննադատել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Պորտուգալացին հրաժարվել է մեկնել ՈւԵՖԱ վարկածով նախորդ խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստի պարգևատրման արարողությանը:

«Նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել Ռոնալդուի մերժումը: Այդ ամենն ապացուցում է, որ ես իրավացի էի՝ Ռոնալդուն էգոիստ է, ես երբեք չէի ցանկանա տեսնել նրան իմ թիմում: Նա կարծում է. «Կարևոր չէ՝ կհաղթենք, թե կպարտվենք, կարևորն այն է, որ ես գոլ խփեմ»,-հայտարարել է Դալիչը, գրում է Lenta.ru-ն Four Four Two-ի վրա հղումով:

ՈւԵՖԱ-ն նախորդ խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին: Ազգային թիմի կազմում Մոդրիչը դարձավ 2018-ի աշխարհի փոխչեմպիոն: Կիսապաշտպանը ճանաչվել է մունդիալի ամենալավ խաղացողը:

Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի մրցանակին է արժանացել 2014-ին, 2016-ին և 2017-ին: Ամռանը 33-ամյա հարձակվողը «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս» 100 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Մխիթարյանի գոլը 86-րդ րոպեին փրկել է «Արսենալին» վերջին 16 խաղում առաջին պարտությունից
Աղյուսակը գլխավորում է Բելգիան
Մ-19 և Մ-17 հավաքականներում խզվել են պայմանագրերն արգենտինացի բոլոր մարզիչների հետ
«Ես գիտեի, որ ավելի արագաշարժ եմ: Նա ինձ ոչ մի բանով չզարմացրեց»,-ասել է Մուսասին մենամարտից հետո