// IP Marketing video - START// IP Marketing video - END

Սուպերմարկետներին կարգելվի վաճառել իրենց արտադրած կամ ներմուծած որոշ ապրանքներ՝ պարտադրելով տեղականը

Սուպերմարկետներին կարգելվի վաճառել իրենց արտադրած կամ ներմուծած որոշ ապրանքներ՝ պարտադրելով տեղականը

PanARMENIAN.Net - Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է նախագիծ, որն, ընդուվելու դեպքում, ըստ էության, կարգելի տնտեսվարողներին, առաջին հերթին՝ սուպերմարկետներին, զբաղվել սեփական արտադրանքի կամ սեփական ներմուծված որոշ ապրանքների մանրածախ վաճառքով։

«Առևտրի և ծառայությունների», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին օրենքներում փոփոխությունները կարգելեն մեծածախ առևտրականներին կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների մանրածախ առևտրով զբաղվել՝ եթե դրանք ներմուծվել կամ արտադրվել են այդ տնտեսվարողների կողմից:

Բացի այդ, առևտրային խոշոր ցանցերին կարգելվի նաև տեղական արտադրողների կողմից արտադրված և համապատասխան ցանկում ներառված պատշաճ որակի ապրանքը չընդունելը:

«Մեծածախ-մանրածախ շղթայի կանոնակարգման տեսանկյունից կարևորվում է մեծածախ վաճառողների սահմանափակումը մանրածախ շուկայում գործունեություն իրականացնելու մասով, քանի որ մեծածախ վաճառողները մանրածախ շուկայում ձեռք են բերում մրցակցային առավելություն։ Այս համատեքստում առաջնային խնդիր է սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքների ներմուծմամբ (արտադրությամբ) զբաղվող տնտեսավարողների համար սահմանափակել նշված ապրանքատեսակների մասով վաճառքի իրականացումը», - նշվում է հիմնավորման մեջ:

Օրինագծի տրամաբանությունից բխում է, որ, օրինակ, միս ներկրող և հացի արտադրամաս ունեցող սուպերմարկետների ցանցը չի կարողանա վաճառել այն իր սուպերմարկետներում՝ եթե միսն ու հացը լինեն կառավարության հաստատված ցանկում։ Փոխարենը ընկերությունը պարտադրված կլինի վաճառել ներմուծած միսն ու հացը այլ խանութներին, սեփական սուպերմարկետներում վաճառելով տեղական արտադրողների սնունդը։

 Ուշագրավ
Ըստ Քոչարյանի, Հայաստանի նոր իշխանությունը «քաոսային է, չունի գործողությունների հստակ ծրագիր, տնտեսությունից գլուխ չի հանում»
Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը, դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը
Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար