Վանդալները պղծել են ֆրանսիական Վալենս քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը

PanARMENIAN.Net - Մայիսի լույս 15-ի գիշերը վանդալները պղծել են ֆրանսիական Վալենս քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, հուշարձանի պատվանդանի վրա սեւ ներկով անընթեռնելի գրառում է արված: Ֆրանսիայի Դրոմ Արդեշ դեպարտամենտի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հուշարձանը պղծելու կապակցությամբ բողոքով դիմել է ոստիկանություն: 2008 թվականի հունվարից ի վեր սա արդեն 7-րդ հարձակումն է հայկական հուշարձանների վրա` Ֆրանսիայի Սեն Շամոնում, Կրետեյլում, Լիոնում եւ Վալենսում, Քարդիֆում, Բուդապեշտում եւ Լվովում:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---