// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԱԿԲԱ բանկը գործարկել է «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը (վիդեո)

ԱԿԲԱ բանկը գործարկել է «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Երևանի Ծարավ Աղբյուրի 55/15 հասցեում գործարկել է «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը։

Նոր, թվայնացված մասնաճյուղում հաճախորդները կարող են ինքնուրույն գրանցվել ACBA Online եւ ACBA Mobile անվճար համակարգերում, իրենց հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ ստանալ օնլայն խորհրդատվություն։ Գումարի կանխիկացման ու արտարժույթի փոխարկման սարքերը հասանելի են 24/7 ռեժիմով:

«Մասնաճյուղում ինքնասպասարկման միջոցով իրականացնելու ենք մանրածախ սպասարկմանն ուղղված բոլոր գործարքները։ Քայլ առ քայլ նորագույն տեխնոլոգիաներով հաճախորդներին մոտեցնում ենք ամբողջական ինքնասպասարկման։ Բիզնեսի թվայնացումը բանկի համար գերակա ուղղություն է: «Նոր Ավան» մասնաճյուղի տեղը պատահական չենք ընտրել՝ այս թաղամասում հիմնականում երիտասարդ ընտանիքներ են ապրում. համոզված ենք, որ նրանց համար մեր մոտեցումները առավել հոգեհարազատ են։ «Նոր Ավան»-ի փորձը կիրառելու ենք նաեւ մեր մյուս մասնաճյուղերում»,- նշել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Մասնաճյուղի բացման կապակցությամբ մեկնարկել է #myacbabank արշավը, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 Ուշագրավ
Մուկեշ Ամբանին համարվում է Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը գնահատվում է 44.3 մլրդ դոլար
Հայաստանը 68-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի նորարար տնտեսությունների վարկանիշում
Հայկական պատվիրակությունը մեկնելու է Թեհրան