Սեպտեմբերի 4-ին Երևան կժամանի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

Սեպտեմբերի 4-ին Երևան կժամանի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Այդ մասին ասվում է ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում:

Այցն աշխատանքային է:

Աշխատանքային այցի ընթացքում Գրեմինգերը կհանդիպի ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Գրեմինգերն, ավեի վաղ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն չի կարող հակամարտության կարգավորում պարտադրել՝ միայն կողմերը կարող են խաղաղ կարգավորման հասնել։ Գրեմինգերը հավելել էր նաև, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի Անջեյ Կասպրշիկի կողմից անցկացվող դիտորդական առաքելությունը շփման գծում միակ կայուն միջոցն է վստահության հաստատման համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---