«Ոստիկանության ակադեմիա» ֆիլմը շարունակություն կունենա

«Ոստիկանության ակադեմիա» ֆիլմը շարունակություն կունենա

PanARMENIAN.Net - Դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվ Գուտենբերգը, որը հայտնի է «Ոստիկանության ակադեմիա» ֆիլմում Քերի Մահոունիի դերակատարմամբ, հայտարարել է, որ շուտով կթողարկվի կատակերգության նոր սերիան: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Նոր «Ոստիկանության ակադեմիան» մոտենում է: Առայժմ առանց մանրամասների»,-գրել է նա՝ պատասխանելով իր հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա չի մասնակցում նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին Լոնդոնում, գրում է Lenta.ru-ն:

«Ոստիկանության ակադեմիան» էկրան է բարձրացել 1984-ին: Ավելի ուշ ժապավենը 6 սիքվել ունեցավ: Ֆիլմաշարը մեծ հաջողություն ունեցավ, իսկ 1994-ին 7-րդ ֆիլմի գործողությունները տեղափոխվեցին Մոսկվա: 1997-իմ նկարահանվեց համանուն սերիալը, Գուտենբերգը նկարահանվել է առաջին 4 սերիայում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---