Instagram-ում ու Facebook-ում զանգվածային խափանում է գրանցվել

Instagram-ում ու Facebook-ում զանգվածային խափանում է գրանցվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 4-ի գիշերը զանգվածային խափանում է տեղի ունեցել Instagram և Facebook սոցցանցերում, ինչպես նաև հաղորդագրությունների փոխանակման համար նախատեսված Facebook Messenger-ում:

Խափանումներն արձանագրվել են Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում:

Twitter-ում օգտատերերը գրում էին, որ չեն կարողանում լայքեր դնել և մեկնաբանություններ գրել Facebook-ում, ինչպես նաև օգտվել Instagram-ից, գրում է Meduza-ն Downdetector ծառայության վրա հղումով:

Նաև տեղեկություններ են ստացվել WhatsApp մեսենջերի աշխատանքի խափանման վերաբերյալ: Ըստ Downdetector-ի, այս դեպքում խափանումները հիմնականում գրանցվել են Հնդկաստանում և Մերձավոր Արևելքում:

Ըստ ծառայության, գիշերը ժամը 4-ի սահմաններում, օգտատերերն արդեն դադարել են բողոքել զանգվածային խափանումներից:

Instagram-ը և WhatsApp-ը, ինչպես նաև Facebook Messenger-ը, պատկանում են Facebook-ին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---