// IP Marketing video - START// IP Marketing video - END

Օլգա Բուզովա. Ուրախ եմ, որ սեպտեմբերին Հայաստան եմ գալու

Օլգա Բուզովա. Ուրախ եմ, որ սեպտեմբերին Հայաստան եմ գալու

PanARMENIAN.Net - Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավար Օլգա Բուզովան սեպտեմբերին Երևան կժամանի որպես Comedy Club փառատոնի հյուր: Այդ մասին հայտարարել է ինքը կատարողը:

«Ուրախ եմ, որ արդեն սեպտեմբերին Հայաստան կայցելեմ: Թեկուզ ոչ մենահամերգով, այլ որպես արդեն ինձ հարազատ դարձած Comedy Club շոուի փառատոնի հրավիրյալ հյուր: Վստահ եմ, որ նկարահանումներն, ինչպես միշտ, կանցնեն թեթև և անկաշկանդ ուրախության մթնոլորտում, իսկ ինձ կհաջողվի մի քանի ազատ ժամ ունենալ և զբոսնել Հանրապետության հրապարակով, զմայլվել Կասկադով և զգալ այդ անհավանական քաղաքի մթնոլորտը»,-ասել է Բուզովան:

Բուզովայից բացի Երևանում Comedy Club-ի հյուրերը կլինեն ռուսական շոու բիզնեսի նաև այլ աստղեր:

«Լեռներ, արև ու Comedy Club՝ գերազանց համադրություն սեպտեմբերյան հանգստյան օրերի համար: Վաղուց էի ուզում Երևանում լինել, որի մասին միշտ հիացմունքով են խոսում իմ ընկերները, և վերջապես, երազանքս կկատարվի: Արդեն կանխազգում եմ, թե ինչպես եմ զբոսնելու քաղաքի գեղեցիկ փողոցներով, և, իհարկե, համտեսելու տեղի խոհանոցը»,-հայտարարել է հաղորդավար Ելենա Լետուչայան:

«Միշտ հաճելի է վերադառնալ այնտեղ, ուր գեղեցիկ է, համեղ ու շատ անկեղծ: Առավել ևս այդպիսի ընկերակցությամբ: Չգիտեմ, կստացվի այս անգամ լինել ֆանտաստիկ գեղեցկություն ունեցող Սևանում, բայց եթե մտադիր եք Հայաստան այցելել, անպայման ընդգրկեք այն ձեր ուղևորության մեջ»,- գրել է DJ Smash-ը:

Սեպտեմբերի 15-ին և 16-ին Երևանը կվերածվի նաև հումորի մայրաքաղաքի. այստեղ առաջին անգամ կանցկացվի Comedy Club փառատոնը։ ՀՀ մայրաքաղաք կժամանեն հայտնի շոուի բոլոր ռեզիդենտները՝ Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսյոկ» Սոռոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեվ» եռյակը, Դմիտրի Գրաչովը, USB խումբը:Միջոցառման գլխավոր իրադարձությունը Մարտիրոսյանի վերադարձն է։ Հայաստանում նկարահանված թողարկումները կցուցադրվեն աշնանը ՏՆՏ-ով:

 Ուշագրավ
«Ես շատ եմ սիրում Հայաստանը, իսկ Շառլ Ազնավուրն իմ լավ բարեկամն ու սիրած երգիչն է»,-ասել է նա
Երևանի 2800-ամյակի տոնախմբության օրերին ՀՀ մայրաքաղաք կժամանեն հայտնի շոուի բոլոր ռեզիդենտները
Այդ մասին Օհանյանը գրել է Instagram-ի իր էջում