Ազովում հնագետները հայերեն գրությամբ գավաթներ են պեղել

Ազովում հնագետները հայերեն գրությամբ գավաթներ են պեղել

PanARMENIAN.Net - Հնագիտական արշավախումբը, որը պեղումներ է իրականացնում ՌԴ Ռոստովի շրջանի Ազով (Ազակ) քաղաքի տարածքում, XIV դարի բնակելի ագարակ է հայտնաբերել, որը փոխում է գիտնականների պատկերացումները Դոնի ափին գտնվող այդ քաղաքի տարածքի մասին:

Ագարակի տարածքում հնագետները հայտնաբերել են միջնադարյա քաղաքի բնակիչներին պատկանող բազմաթիվ իրեր, այդ թվում հայերեն գրությամբ գավաթներ:

«Գավաթների հատակին հայերեն տառերով կարճ բառ է գրված, բայց բառը ոչ թե հայկական է, այլ թրքական և նշանակում է բեյ՝ տեր: Ըստ իս, դա դիմում է Տիրոջը՝ հավանաբար, ոչ հեռու հայկական եկեղեցի է եղել»,-ասել է արշավախմբի ղեկավար, Ազովի թանգարան-արգելոցի հնագիտության բաժնի պետ Անդրեյ Մասլովսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ազովում ավելի քան 10 ազգություններ են ապրել: Պեղումների արդյունքում նաև մի քանի շղթայաձև գերեզմանոցներ են հայտնաբերվել, որոնք Ազովի յուրահատուկ սահմանն են համարվել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազովում պեղումների ժամանակ նկարազարդ գավազան էր հայտնաբերվել, որի պատկերներն առավել բնորոշ են միջին դարերի Հայաստանի արվեստին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---