// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԵԿԳ-ն՝ խաղողագործներին. Գնի 8% բարձրացումը կրկնակի ծածկում է ՀՀ-ում գնաճի մակարդակը

ԵԿԳ-ն՝ խաղողագործներին. Գնի 8% բարձրացումը կրկնակի ծածկում է ՀՀ-ում գնաճի մակարդակը

PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանն, անդրադառնալով խաղողագործների բողոքին, որոնք պահանջում են բարձրացնել խաղողի մթերման գինը, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 1 կգ խաղողի դիմաց 140 դրամ գինը առավելագույնն է, ինչը ընկերությունը կարող է անել հնարավորինս՝ 29 000 տ գնելու պարագայում:

Արմավիրցի խաղողագործները սեպտեմբերի 4-ի վաղ առավոտից փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհը, երթևեկությունը կաթվածահար է եղել։Նրանք Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղից պահանջում են խաղողի մթերման գինը բարձրացնել։ Ցուցարարների պայմանագրերը հենց այդ գործարանի հետ են:

Նշվում է, որ կիսելով գյուղացիների հուզական վիճակը և հասկանալով իրենց ապրանքն առավել թանկ իրացնելու ցանկությունները, Երևանի կոնյակի գործարանը բաձրացրել է խաղողի գինը 10 դրամով՝ դարձնելով այն 140 դրամ:

Գնի 8 տոկոս բարձրացումը կրկնակի ծածկում է երկրում պաշտոնապես հայտարարված ինֆլյացիայի մակարդակը:

Անրադառալնալով բուժանյութերի թանկացման հարցին՝ ընկերությունը նշում է, որ ԵԿԳ-ն շարունակում է տրամադրել բուժանյութերն անցյալ տարիների գներով՝ իր վրա վերցնելով դրանց թանկացման բեռը: Հիշեցնենք, որ բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրն այս տարի կազմել է ավելի քան 260 մլն դրամ:

«Ինչ վերաբերվում է մթերման գերիշխող դիրքին կամ գին թելադրելուն՝ հայտնում ենք, որ նման շահարկումային ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը: Ընկերությունը, խաղողի գնման գործընթացը կազմակերպելով բացառապես թափանցիկ, ավանդաբար պատասխանատու է եղել միայն իր հայտարած գնի և քանակների համար: Ավելին՝ այս պահին կարող ենք կանխատեսել, որ հաջորդ տարվա գինը կհաշվարկվի «140 դրամ + երկրում պաշտոնապես գրանցված ինֆլիացիայի մակարդակ» բանաձևով:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԿԳ-ն պատրաստ է մթերել իր հետ համագործակցող բոլոր խաղողագործներից ըստ պայմանագրով ամրագրված և երկուստեք ընդունած պայմանների, այդուհանդերձ, եթե որևէ մեկը ցանկություն չունի մատակարարել խաղող կամ ցանկանում է մատակարարել այլ ընկերություններին, ապա տվյալ խաղողագործների նկատմամբ անկախ պայմանագրի համապատասխան կետերից չի կիրառվի որևէ տույժ կամ տուգանք»,-ասվում է ԵԿԳ հայտարարության մեջ:

Նշվում է, որ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է գինը բացառապես իր կազմակերպության համար և պատասխանատվություն չի կրում այլ փոքր ծավալներ մթերող արտադրողների գնային շահարկումների համար:

Սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Երևանի կոնյակի գործարանը 10 դրամով կբարձրացնի մթերվող խաղողի գինը՝ մթերելով 140 դրամով: Կազմակերպությունը կսկսի խաղողի մթերման աշխատանքները սեպտեմբերի 11-ին: Այս տարի գործարանը կմթերի 29 000 տ խաղող, ինչի համար ձեռնարկությունը հատկացրել է 4 միլիարդ 60 միլիոն դրամ: Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-4 օրվա ընթացքում՝ գումարը գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով, որոնք ևս բացվել են կազմակերպության կողմից:

 Ուշագրավ
Մուկեշ Ամբանին համարվում է Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը գնահատվում է 44.3 մլրդ դոլար
Հայաստանը 68-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի նորարար տնտեսությունների վարկանիշում
Հայկական պատվիրակությունը մեկնելու է Թեհրան