Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել

Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հրաժարական է տվել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Որոշել եմ դիմում ներկայացնել՝ դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար: Պատճառը հստակ է. առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, և ես նպատակահարմար եմ գտնում ազատել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ հույս ունենալով, որ այն կզբաղեցնի մեր բնակիչների սերն ու հարգանքը վայելող, պատասխանատվության բարձր զգացումով անձ» - գրել է նա:

Արմեն Ուլիխանյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականից:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---