Հզոր թայֆուն Ճապոնիայում. 9 զոհ կա

Հզոր թայֆուն Ճապոնիայում. 9 զոհ կա

PanARMENIAN.Net - Ճապոնիայում 9 մարդ է մահացել վերջին 25 տարում ամենահզոր «Ջեբի» թայֆունի հետևանքով, ավելի քան 300 տուժած կա:

Մոտ 3000 մարդ գիշերն անցկացրել է Կանսայ միջազգային օդանավակայանի տարածքում, որը կառուցված է Օսակայի նեղուցի մեջտեղում՝ արհեստական կղզու վրա: Օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը սեպտեմբերի 4-ին, նավի հետ կապված միջադեպից հետո, երբ քամու հուժկու հարվածը նավը նետել է օդանավակայանը Իձումիսանո քաղաքին կապող կամրջի վրա: Տանկերում անձնակազմի 11 անդամներն էին: Նրանց հաջողվել է փրկել, տուժածներ չկան, գրում է Deutsche Welle-ն ճապոնական NHK հեռուստաալիքի վրա հղումով:

Սեպտեմբերի 5-ին Կանսայ օդանավակայանի աշխատանքը չի վերսկսվել, չեղարկվել է 162 չվերթ: Թռիչքուղիներից մեկն ու տերմինալի առաջին հարկը հեղեղվել են:

Երկրի արևմուտքում մոտ 1,3 մլն տնային տնտեսություն զրկված է էլեկտրականությունից:

Թայֆունը սեպտեմբերի 4-ի կեսօրին առաջինը հարվածել է Սիկոկու կղզուն, հետո Ճապոնիայի գլխավոր կղզուն՝ Հոնսյուին: Քամու առանձին պոռթկումների ուժգնությունը հասնում է ժամում 162 կմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---