Amazon-ի շուկայական արժեքը հատել է $1 տրիլիոնը

Amazon-ի շուկայական արժեքը հատել է $1 տրիլիոնը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Amazon.com. Inc. կորպորացիայի շուկայական արժեքը սեպտեմբերի 4-ին պատմության մեջ առաջին անգամ հատել է 1 տրիլիոն դոլարի շեմը: Նյու Յորքի բորսայում սակարկության առանձին պահերին կորպորացիայի արժեթղթերի գինը եղել է մեկ բաժնետոմսի դիմաց ավելի քան 2500 դոլար:

ԱՄՆ-ում այդ խորհրդանշական շեմը մինչ այդ հատել էր միայն մեկ ընկերություն՝ Apple-ը: Այդ ռեկորդը սահմանվել էր օգոստոսի սկզբին: Վերջին 5 տարում Amazon-ի բաժնետոմսերի փոխարժեքն աճել է գրեթե 600 տոկոսով: Միայն 2018-ին աճը կազմել է 70 տոկոս, գրում է Deutsche Welle-ն:

Կորպորացիայի սեփականատերն է գործարար Ջեֆ Բեզոսը, որը 2018-ի մարտին ճանաչվել է մոլորակի ամենահարուստ մարդը:

2018-ի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Amazon-ին հարկերը չվճարելու և փոքր խանութները սննկացման հասցնելու մեջ: Նա սպառնացել էր միջոցներ կիրառել ընկերության դեմ ԱՄՆ հակամենաշնորհային օրենսդրության շրջանակներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---