ՀՀ ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքու. Անվտանգության երաշխիքներ չեն տրվել

ՀՀ ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքու. Անվտանգության երաշխիքներ չեն տրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու 2018-ի սեպտեմբերի 20- 27-ը Ադրբեջանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդ մասին հայտնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։

Ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ:

2016-ին նման իրավիճակում հայ բռնցքամարտիկները չմասնակցեցին Ադրբեջանում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---