Հետազոտություն. Մարտերի մասնակցած զինվորներն ավելի հավատացյալ են՝ «խրամատներում աթեիստներ չկան»

Հետազոտություն. Մարտերի մասնակցած զինվորներն ավելի հավատացյալ են՝ «խրամատներում աթեիստներ չկան»

PanARMENIAN.Net - ԱՄՆ գիտնականների հետազոտությունները զինծառայողների շրջանում հաստատել են՝ իրական մարտերի մասնակիցները, հատկապես վիրավորում ստացածները, առավել հավատցյալ են դառնում, նրանք ավելի հաճախ են մասնակցում ժամերգություններին ու աղոթում: Տարբերությունը կազմում է 7 տոկոսային կետ:

Հետազոտությունն անցկացրել են Ռեսուլ Սեսուրը, Թրևիս Ֆրեյդմանն ու Ջոզեֆ Սաբիան: Նրանց աշխատության արդյունքները հրապարակել է 2018-ի օգոստոսին ԱՄՆ տնտեսական հետազոտությունների Ազգային բյուրոն, գրում է republic.ru-ն The Economist-ի վրա հղումով:

Մարդու վերաբերմունքն իր ապագա մահվանը ցանկացած կրոնի հիմնական հարցերից մեկն է: Համարվում է, որ կյանքի ու մահվան սահմանին հայտնվածներն ու ցնցում վերապրածներն անխուսափելիորեն դիմում են Աստծուն:

Հետազոտության մասնակիցների երեք քառորդը հայտնել է, որ աղոթում է եկեղեցիներից դուրս, իսկ ավելի քան 15 տոկոսն ամեն օր եկեղեցի է գնում:

Ըստ գիտնականների, հավատացյալների թիվն առավել մեծ է երիտասարդ զինվորների՝ 18-24 տարեկանների, կին զինծառայողների և կրտսեր զինվորական անձնակազմի շրջանում:

Գիտնականները հիմնվել են ԱՄՆ զինվորականների շրջանում 2000-ականների վերջում անցկացված երկու հետազոտության վրա, որից առաջինին մասնակցել է 482 զինվոր, երկրորդին՝ գրեթե 11,6 հազար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---