2018-ի առաջին կիսամյակում Արցախ այցելած զբոսաշրջիկներն ավելացել են 41%-ով

2018-ի առաջին կիսամյակում Արցախ այցելած զբոսաշրջիկներն ավելացել են 41%-ով

PanARMENIAN.Net - 2018-ի առաջին կիսամյակում Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41%-ով: Այդ մասին հայտարարել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը, հայտնում է Արցախպրեսը:

Նա տեղեկացրել է, որ Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը ևս ընդլայնվել է։ «Նախորդ տարի Արցախը 95 երկրներից հյուրընկալել է հազարավոր զբոսաշրջիկների. նրանց գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, եվրոպական այլ երկրներից և Իրանից ժամանածներն են։ 2017-ին առաջին անգամ զբոսաշրջիկներ ենք ունեցել նաև Կամերունից, Մոնղոլիայից, Բենինից, Սալվադորից»,-մանրամասնել է ոլորտի պատասխանատուն։

Զբոսաշրջիկներին հիմնականում հետաքրքրում են Արցախի գեղատեսիլ բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, որոնցից մեր զրուցակիցն առանձացրել է Գանձասարի վանական համալիրը, Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, Տիգրանակերտն ու Հունոտի կիրճ բնապատմական արգելոցը։

«Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շահագործումից հետո զբոսաշրջիկների մեծ հոսքեր են նկատվում նաև դեպի Դադիվանք վանական համալիր։ Որպես առանձին զբոսաշրջային կենտրոն կառաձնացնեի նաև Շուշի քաղաքը, որը վերջին տարիներին համալրվում է նոր զբոսաշրջային ենթակառուցվածքներով»,-նշել է Գրիգորյանը:

Արցախի զբոսաշրջության ոլորտում իրականացվող հիմնական քաղաքական նպատակներն են զբոսաշրջության զարգացման միջոցով Արցախի Հանրապետության անկախ պետության միջազգային ճանաչումը, ինչպես նաև երկրի զբոսաշրջային հայտնի ուղղություն վերածվելու շնորհիվ ազգային եկամտի ավելացման գործընթացի արագացումը, որի արդյունք է զբոսաշրջության բնագավառում զբաղվածության ավելացմանը: 2016-ի անկումից հետո Արցախում զբոսաշրջային ակտիվությունը 2017-ին աճ է արձանագրել։

Դադիվանքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, եկեղեցին գործում է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---