ԱՄՆ բժիշկներն անվճար կվիրահատեն արցախցիներին

ԱՄՆ բժիշկներն անվճար կվիրահատեն արցախցիներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ից Արցախ ժամանած բարձրակարգ բժիշկների խումբն «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անվճար հիմունքներով հետազոտություններ և վիրահատություններ կիրականացնի: Այդ մասին հայտարարել է Արցախի առողջապահության նախարարությունը, հայտնում է Արցախպրեսը:

Բժիշկներն Արցախ կայցելեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ամերիկյան առաջատար Adventist Health Glendale բժշկական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը:

ԱՄՆ-ից ժամանած բժիշկ մասնագետների կողմից կիրականացվի ընդհանուր և անոթային վիրաբուժական, ակնաբուժական (կատարակտ), վնասվածքային օրթոպեդիկ, ինվազիվ նյարդային (պարանոցի անոթներ), ինվազիվ սրտաբանական միջամտություններ, ծնկան հոդի էնդոպրոթեզավորում, ծնկան հոդի և ուսային հոդի արթրոսկոպիա, էնդոսկոպիա և կոլոնոսկոպիա, ինչպես նաև գինեկոլոգիական վիրահատություններ:

Մինչ վիրահատությունները պետք է հետազոտությունները նախապես իրականացնել:

2017-ին ֆրանսիական «Հայ-մեդ» կազմակերպության օրթոպեդ Մկրտիչ Կարապետյանը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել է անվճար ընդունելություն, խորհրդատվություն, ինչպես նաև կատարել վիրահատություններ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---